|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 7-ին, ժամը 17:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ծովագյուղ-Վարդենիս Մ 14 ավտոճանապարհի 53-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սևանա լճի ջրի բարձրացման հետևանքով ճանապարհի ասֆալտի հիմքը (մոտ 150 մ) թուլացել է և ճանապարհի երթևեկելի հատվածում ճաքեր են առաջացել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: