|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում շուրջ երկու տարի կալանքի տակ պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ չարձակվելու փաստին:
Twitter-ի իր պաշտոնական էջում պատգամավորը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, ի պատասխան Թուրքիայի նման վարքի, կարող է լուրջ պատժամիջոցներ կիրառել։
«Հոգևորական Էնդրյու Բրանսոնին անհեթեթ մեղադրանքների հիման վրա պատանդ պահելու այս համառությունը կարող է թանկ նստել մեր երկրի վրա։ Այն կարող է հանգեցնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման»,- գրել է Փայլանը: