|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:
Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 2018 թվականին Հայաստանի Հանրա-պետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝
1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովին՝ մեկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին»։