|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոփոխության վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` հղում կատարելով Մոսկվայի դիվանագիտական կորպուսում իր աղբյուրներին:
«Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հնչեցրել է իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող մի առաջարկություն` սկսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց: Լսել նման հայտարարություն տարօրինակ է, մանավանդ որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն արտացոլվել արտաքին քաղաքական կորպուսի անձնակազմի վրա, որը մինչև վերջերս ներկայացրել էր Խաչատուրովի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Եվ ամենակարևորն այն է, որ նրանք շատ լավ գիտեն այն ընթացակարգը , համաձայն որի Հայաստանը պետք է սկսի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը»,- ասել է գործակալության զրուցակիցը: