|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնապես պարզ չէ՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի միայնա՞կ, թե «Ելք» դաշինքով: Միայն այն փաստը, որ քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ն ներկուսակցական քննարկումներ է անցկացնում, հիմք են տալիս ենթադրելու, որ «Ելք»-ը՝ որպես դաշինք, ներկայիս տեսքով արդեն չկա: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում չի բացառել ավագանու ընտրություններին ՔՊ-ի առանձին մասնակցելու տարբերակը: «Իսկ Երևանի քաղաքապետարանում նոր ավագանի է ձևավորվելու, և կարող է և չլինել «Ելք» դաշինքը Երևանի ավագանիում: Այսինքն՝ եթե առանձին մասնակցենք, չի լինի դաշինքն ավագանիում: Մենք մեր կուսակցության անունը կպահպանենք»,- ասել է նա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: