|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ ՝ համայնքային նշանակության խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։
Հուլիսի 21-ին նախարարը Դիլիջան, Նոյեմբերյան, Բերքաբեր համայնքներում հանդիպումներ կունենա համայնքների ղեկավարների, ավագանու և վարչական ներկայացուցիչների հետ։
Հաջորդ օրը` հուլիսի 22-ին, Սուրեն Պապիկյանը աշխատանքային խորհրդակցություն կանցկացնի Տավուշի մարզպետի, մարզպետարանի ղեկավար կազմի, Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, Իջևանի համայնքի ավագանու անդամների և Բերդ համայնքի ղեկավարի հետ: