|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի աշխատակիցների հետ, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրենը, համաձայնության գալով հաստատության պահեստապետի հետ, տուն-ինտերնատին մատակարարված տավարի մսից ամիսների ընթացքում վաճառել են 1260 կիլոգրամ, սակայն վաճառքից ստացված 2.142.000 դրամը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին։
Պարզվել է նաև, որ նույն անձինք հունիսի 1-ից հուլիսի 17-ը վաճառել են 3569 լիտր կաթ և դարձյալ վաճառքից ստացված 927940 դրամը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին։
Յուրացումների փաստերով ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին։
Տուն-ինտերնատի տնօրենն ու պահեստապետը ձերբակալվել են։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։