|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը անփութություն չի համարում: Այս մասին նա հայտարարեց կառավարությունում լրագրողների հետ զրույցում: «Կոպիտ կհնչի, պլանային զորավարժություն է եղել, որի ընթացքում ուղղակի շատ են մի քիչ...»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ կիսատ թողնելով խոսքը:
Ըստ նրա` նախապես ծանուցում չի եղել, ինչի համար ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել: «Աշխատել ենք հետները, կարծում եմ՝ նման բան չի կրկնվի»,- ասաց Վանեցյանը:
Դիտարկմանը՝ այս ամենին քաղաքական ենթատեքստ է տրվում, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Չկա նման բան»: