|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 1-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1 տարեկան երեխա է մահացել։ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխայի մոտ աղիքային ինֆեկցիա է եղել, որն էլ, հավանաբար, նրա մահվան պատճառն է դարձել։
«Երեխան երկու ամիս առաջ ջերմել է, փորձել են տնային պայմաններում իջեցնել փոքրիկի ջերմությունը, բայց չի ստացվել: Հետո երեխային տեղափոխել են Արտաշատի մանկական պոլիկլինիկա: Երեխան Արտաշատի բուժկենտրոնից անգիտակից վիճակում է տեղափոխվել մեզ մոտ: Ցավոք, մեզ չի հաջոցվել նրա կյանքը փրկել»,- ասաց Չոբանյանը։
Ի դեպ, երեխայի մահվան պատճառը պարզելու համար նախաքննություն է ընթանում: