|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ Երևանի ավագանին չկարողացավ իր կազմից քաղաքապետ ընտրել, և այսպիսի սցենարում ամենահավանականն իհարկե արտահերթ ընտրություններն են: Ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Առայժմ կարծես ուրվագծվում է միայն ԲՀԿ թեկնածուի անունը, ավագանու ցուցակը կարող է գլխավորել Նաիրա Զոհրաբյանը: «Ելք» Դաշինքի պարագայում ամեն ինչ այնքան էլ հստակ չէ:
Նախ դեռ որոշված չէ, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին՝ դաշինքը նույն կազմո՞վ, թե՞ կուսակցություններն առանձին, առավել ևս, երբ հիմա առավելությունը Փաշինյանի ՔՊ-ինն է:
Միաժամանակ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում իրավիճակը մի փոքր բարդ է. նրանք երեք թեկնածու են դիտարկում այս պահին՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան (նրա պաշտոնը հակասահմանադրական է և չեն ցանկանում իրեն միայնակ թողնել), մյուս թեկնածուն ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն է, ով դեռ վաղուց էր համարվում նրանց թեկնածուն և իհարկե Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ով վերջերս անդամակցեց ՔՊ-ին»: