|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում է և ժամանել է նախագահական պալատ, որտեղ տեղի կունենան նրա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները. հայտնում է РИА Новости-ն:
Նախագահների զրույցին կնախորդի լուսանկարումը Ֆինլանդիայի նախագահի հետ: Այդ երկիրը պատահաբար չի ընտրվել, այն չեզոք դիրքորոշում ունի: Առանձնազրույցին հատկացվելու է 1,5 ժամ, այնուհետև նախատեսվում են բանակցություններ ընդլայնված կազմով, որոնք կտևեն 1 ժամ 45 րոպե: Հանդիպումը կամփոփի նախագահների մամուլի ասուլիսը: