|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 15-ին, ժամը 09:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 33-րդ փողոցում տեղի է ունեցել ջրագծի վթար, ջուրը հոսում է տների մոտակայքով, առկա է մոտակա էլեկտրական սյան ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Վեոլիա ջուր ՓԲԸ-ի աշխատակիցները փակել են ընդհանուր ջրի խողովակի փականը:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ էլեկտրական ցանցի աշխատակիցների ժամանելը: