|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 10-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Opel Astra մակնիշի և Kia մակնիշի ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ս. Գ.-ն (ծնված 1960 թ.), Վ. Ե.-ն (ծնված 2000 թ.) և Գ. Բ.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները Գ. Մ.-ին (ծնված 2000 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Գ. Մ.-ն հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: