|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստում Հայկ Գրիգորյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարը առաջնահերթություն է, բայցեւ ընդգծեց, որ այս բոլոր հարցերը լուծելիս որեւէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքները:
Նշանակումից հետո Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ վստահեցրեց. «Գործընկերների հետ ամուր բռունցքով ձեր վստահությունը արդարացնելու ենք եւ որեւէ կաշկանդվածություն չունենք»: