|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների սպանության դեպքին: Ավետիսյանի խոսքով` այդ սպանությունների հեղինակ ստահակը բարձրագույն պատիժ է ստանալու: «Նրան պետք է դատապարտել ցմահ ազատազրկման։ Ինչ վերաբերում է դատական նիստերի անցկացման վայրի անհարմարության և դատավորի կաշկանդվածության մասին խոսակցություններին, ապա կասեմ, որ ես որևէ մեկի մոտ կաշկանդվածություն չեմ նկատել, իսկ նիստերն էլ, գուցե, բանակցությունների արդյունքում հնարավոր լինի իրականացնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում»,- նշեց պատգամավորը։