|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության նիստից առաջ լրագրողները ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրքվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանի ձերբակալման գործից:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Արա Վարդանյանը ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել: Արա Վարդանյանը մեղադրվում է շուրջ 130 միլիոն դրամ գումար խաղատներում վատնելու մեջ:
Հարցին, թե այդ գումարն Արա Վարդանյանը յուրացրե՞լ է, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Նրա հայտարարության համաձայն` նա վերադարձրել է այդ գումարը: Դրա մասին մենք այս պահին հստակ չենք կարող տեղեկություն հայտնել, դա ճշտվում է, բայց մենք ունենք հստակ տվյալ, որ 130 միլիոն դրամը նա հանել է ու խաղացել տարբեր կազինոներում»: