|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Համացանցում հայտնվել է լուսանկար, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կոլումբիական դրոշի փոխարեն հայկական եռագույնով զարդարել իրենց Հրո աշտարակները:
Միջադեպը գրանցվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ: Ադրբեջանցիները ցանկացել են պատկերել Կոլումբիայի ազգային դրոշը (դեղին, կապույտ, կարմիր), սակայն շփոթմունքի արդյունքում Բաքվում երևացել է Հայաստանի դրոշը (կարմիր, կապույտ, նարնջագույն):
Նշենք, որ սա Ադրբեջանում եռագույնի հետ կապված առաջին միջադեպը չէ: Դեպք էր տեղի ունեցել նաև կոլումբիացի երգչուհի Շակիրայի՝ Բաքվում կայացած համերգի ժամանակ: Նա բեմում ծածանել էր իր երկրի դրոշը, սակայն սխալ պարզելու հետևանքով ստացվել էր այնպես, որ ցուցադրում է Հայաստանի դրոշը: