|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը ԱԺ կանոնակարգի 17-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հունիսի 30-ին գումարել է փակ նիստ:
Նիստից հետո տեղի է ունեցել մամլո ասուլիս և ԱԺ էթիկայի ժամանակվոր հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանել է լրագրողների՝ հանձնաժողովի աշխատանքների ընթացքի և հետագա անելիքների վերաբերյալ հարցերին:
Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հունիսի 28-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: