|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կայքում հունիսի 27-ին հրապարակվել է ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործունեության վերաբերյալ հետաքննություն իրականացնող անկախ հանձնաժողովի զեկույցը. հայտնում է Turan-ը:
Անկախ հանձնաժողովի զեկույցում տեղ է գտել ԵԽԽՎ 29 պատգամավորի անուն, որոնք մեղադրվում են էթիկական նորմերը խախտելու, մասնավորապես` կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ:
Այդ պատգամավորները մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի ներկայացուցիչներից նվերներ և գումար ստանալու մեջ` ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերի լոբբինգն իրականացնելու համար: Որպես գումարների փոխանցման կազմակերպիչներ հանդես են եկել ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովը և Էլհան Սուլեյմանովը: Նրանց նկատմամբ պատժամիջոց է կիրառել, և նրանք ցմահ զրկվել են ԵԽԽՎ-ում ներկայացված լինելու իրավունքից: