|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «SUMEC GEOPOWER AG» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Միխալ Հորաչեկին:
Քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-չեխական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Նշվել է, որ «SUMEC GEOPOWER AG» ընկերությունը մտադրություն ունի Հայաստանում երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու:
Դեսպանը հավելել է, որ Չեխիան կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը, և ընդգծել, որ կան լայն հնարավորություններ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր իրականացնել ու համար:
Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է իր առավելագույն ջանքերը գործադրել երկու երկրների համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար: