|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում վատագույն սցենարին` միևնույն ժամանակ հույս ունենալով, որ ամեն բան լավ կլինի: Այդ մասին ասվում է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի` ԵՄ երկրների առաջնորդներին ուղղված նամակում` Բրյուսելում հանդիպման նախաշեմին. հայտնում է ТАСС-ը:
Ըստ Տուսկի` ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատ վիճակում են: «Չնայած մեր` Արևմուտքի միասնականությունը պահպանելու ջանքերին` տրանսատլանտյան հարաբերությունները հսկայական ճնշման տակ են Թրամփի քաղաքականության պատճառով: Ցավոք, տարաձայնությունները դուրս ես առևտրային հարցերի շրջանակից»,- ասվում է նամակում: