|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստացել է հայտնել լրագրողներին, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում ունենա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, ով այցով ժամանում է Մոսկվա. հայտնում է РИА Новости-ն:
Պեսկովի խոսքով` ռուսական կողմը ցանկանում է քննարկել Բոլթոնի հետ միջազգային կայունությանը և անվտանգությանն առնչվող հարցեր, զինաթափման թեմատիկան, տարածաշրջանային խնդիրները և ռուս-ամերիկյան հարաբերությունները:
Նշենք, որ հունիսի 27-ին Բոլթոնի հետ կհանդիպի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: