|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը LiveJournal-ի իր էջում պատմել է, որ հունիսի 19-ին հանդես է եկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի նստաշրջանում:
Բլոգերը հայտնել է, որ իրեն հրավիրել են ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում անցկացվող տարբեր միջոցառումների, սակայն իր անունը երբեք չի նշվում բանախոսների ցուցակում ադրբեջանցիների սադրանքներից խուսափելու պատճառով:
Ըստ Լապշինի` ինքը պատմել է 2017 թվականի սեպտեմբերին Բաքվի բանտից իր ազատ արձակման գործում սոցիալական ցանցերի դերի և վերջին շրջանում բռնապետական ռեժիմների` մամուլի նկատմամբ ճնշումների մասին: Նա 15 րոպեանոց ելույթ է ունեցել և պատմել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի և Բաքվի բանտում սպանված բլոգեր Մեհման Գալանդարովի մասին: Լապշինն ասել է, որ իր ելույթն աշխուժացրել է լսարանին: