|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի.-ն: Նա իր այդ քայլը հիմնավորել է իր գործընկերների հետ ունեցած տարաձայնություններով:
«Ես նկատել եմ թիմում որոշակի տրամադրություններ և հրաժարականի որոշում եմ կայացրել »,- հայտարարել է Կվիրիկաշվինին լրագրողների հետ ճեպազրույցում:Նշենք, որ Վրաստանում բողոքի ցույցեր են ընթանում մայիսի 31-ից սկսած: Մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը, ինչպես նաև վերականգնել երկրում արդարությունը: