|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շարունակվում է ԱԺ հերթական նիստը: Օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը:
Հիշեցնենք, որ թեկնածու Ելիազավետա Դանիելյանին ՍԴ դատավորի թեկնածու է ներկայացրել դատավորների ընդհանուր ժողովը:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և նշեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու ՍԴ դատավորի ընտրությանը:
Վարման կարգով ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հաշվի առնելով այն, որ դատավորի թեկնածուն երեկ որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, այն, որ թեկնածուն չի կարող ունենալ լրջագույն կարծիք կարևոր խնդիրների վերաբերյալ, « Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ ընտրությանը»,- ասաց նա:
Ընտրությունները ժամը 11:00-ին են կայանալու: