|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, ոստիկանությունը ձերբակալել է «Միացյալ ազգային շարժման» մի քանի անդամի և հեռացրել ցուցարարների կողմից տեղադրված վրանները. հայտնում է РИА Новости-ն: Խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը սրվել է, մոբիլիզացվել են հատուկ նշանակության ջոկատներ և հարյուրավոր ոստիկաններ:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվել է ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիան:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ցույցեր են սկսվել: Բանն այն է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մահացած երկու անչափահասների գործով որոշումն էր հրապարակել։ Ըստ որոշման՝ անչափահասներից միայն մեկի սպանության մեջ կասկածվողին է դատարանը մեղավոր ճանաչել։ Դատարանի որոշումը բողոք էր առաջացրել: Ակցիայի մասնակիցների կարծիքով` հետաքննությունն արդար չի եղել, և փորձ է արվում պատժից ազատել միջադեպի մասնակիցներից մեկին` դատախազության նախկին աշխատակցի որդուն: