|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 10-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյանի անվան պուրակում քաղաքացին բարձրացել է Մ. Սարյանի արձանի վրա և չի ցանկանում իջնել (տարօրինակ շարժումներ է անում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արձանի վրայից իջեցրել են քաղաքացուն (մոտ 20տ. աղջիկ, հրաժարվել է ներկայանալ, ցուցաբերել է տարօրինակ վարք), ում ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին: