|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը և նշել, որ այն մեծ դեր ունի ոչ միայն համայնքային կյանքում, այլ նաև ԱՄՆ-ում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում:
ԱՀՀ պատվիրակության անդամները վարչապետին են ներկայացրել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը, համահայկական նշնակության ծրագրերի իրականացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Վարչապետը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, կառավարության առաջնահերթությունները՝ տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ուղղություններով: