|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին: Այս մասին նա հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Չնայած դրան` Սարոյանը չի պատրաստվում լքել ՀՀԿ խմբակցությունը: «Նման մտադրություն չունեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունը լքել են պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը, Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը: