|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը խոսել է Քուրդիստանի բանվորական կուսակցության գլխավոր ռազմաբազան հանդիսացող Քանդիլում ռազմական գործողություններ սկսելու հավանականության մասին։
Ըստ DHA-ի` նա նշել է, որ դրա նպատակն է կանխել քուրդ զինյալների ներթափանցումը Թուրքիա։
«Մենք վճռական ենք երկրի ներսում և դրանից դուրս ահաբեկիչների դեմ պայքարում»,- ասել է Բոզդաղը:
Հիշեցնենք, որ Քանդիլում ռազմական գործողությունների մասին ակնարկել էր նաև նախագահ Էրդողանը: