|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Վեհափառ Հայրապետը երեկ հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ` իր մտահոգությունը հայտնելով Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերիկապակցությամբ:
Բակո Սահակյանը Արամ Ա-ին ներկայացրել է տիրող իրավիճակն ու դրա պատճառները:
Նորին սրբությունն իր հերթին զորակցություն է հայտնել Բակո Սահակյանին և Արցախի ժողովրդին` շեշտելով, որ Հայաստանի ու Արցախի դիմագրաված ներկա մարտահրավերները մեր ժողովուրդն ու Արցախի իշխանությունը փոխադարձ հասկացողությամբ առաջնորդելու են խոհեմության ու զգոնության` հեռու մնալով մթնոլորտի ստեղծումից, որը կարող է վնասել Արցախի անվտանգությանը: