|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկելու է սիրիական Մանբիջում Թուրքիա-ԱՄՆ համատեղ գործողությունների հետ կապված հարցեր:
Երկրի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ բանակցությունների հիմնական թեման լինելու է սիրիական Մանբիջում իրականացվելիք գործողությունների ճանապարհային քարտեզը: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր: