|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 26-ին, ժամը 18։12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող նախկին ԱԳ նախարարության շենքի տանիքից քարեր են թափվել․ անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Կառավարության 2-րդ մասնաշենքի ԱԳ նախարարության նախկին վարչական շենքի արտաքին պատից քարերի կտորներ են պոկվել և ընկել մայթին:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը։
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին։