|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 23-ին, ժամը 16:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մուղնի-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 2-րդ կմ-ին «Iveco» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացի Կոստյա Կոժելկո, 1991 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: