|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր պատգամավորի մանդատ ստանձնած` «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ելք» խմբակցությունը դեռ ղեկավար չունի, և այս հարցով քննարկումները դեռ ընթացքի մեջ են: «Կարծում եմ, որ առաջիկա օրերին արդեն պարզ կլինի»,-նշեց նա` չհստակեցնելով, թե որ կուսակցությունը ներկայացնող պատգամավորը կստանձնի խմբակցության ղեկավարի պաշտոնը։
Կոնջորյանը նաև նշեց, որ դաշինքում լարվածություն չի նկատում։
Հարցին` արդյո՞ք կա «Ծառուկյան» խմբակցության հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ որոշում, պատասխանեց. «Թույլ տվեք առայժմ իմ կողմից հրապարակում չանեմ։ Կարծում եմ, որ եթե լինի, ապա առաջիկա շրջանում դա նաև արդեն հանրությանը պարզ կլինի»: Պատգամավորը հավելեց, որ այս պահի դրությամբ առարկայական որոշում չկա։