|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, նա շեշտել է, որ թեև դրանք առաջնահերթություն են, սակայն դրանք միակ խնդիրը չեն, որոնք պետք է լուծի կառավարությունը:
«Կառավարությունը բնականոն պետք է գործի: Կառավարությունը ունի երկարաժամկետ ծրագրեր, ինչը չի հակասելու խորհրդարանական արտահերթ ընտրություննրի անցկացման գաղափարին»,-ասաց Փաշինյանը` հավեվելով, որ արտահերթ ընտրություններում իր ղեկավարած կառավարությունը նույնպես հանդես է գալու, բայց թե ինչ ֆորմատով, դա արդեն ուրիշ խնդիր է: