|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Վաղարշակ Հարությունյանը Sputnik-ի հետ զրույցում ասել է, որ ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը կկիրառի «Իսկանդեր»-ը:
«Մեզ մոտ «Սկադ» հրթիռների, «Իսկանդեր»-ի առկայությունը զսպման խնդիր է լուծում, սակայն դրանք միջուկային զենք չեն, որ զսպման գործառույթ ունենան, և դրանց կիրառումը քիչ հավանական է»,-նշել է նա:
Ըստ նախկին նախարարի` խաղաղ պայմաններում այդ զենքերը զսպող դեր ունեն, սակայն ռազմական գործողությունների ժամանակ կկիրառվեն հարված հասցնելու համար: Այդ հարվածը, ըստ Հարությունյանի, կուղղվի Ադրբեջանի ռազմական և տնտեսական ներուժին: