|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 18-ին, ժամը 21:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 27/1 շենքում այրվում են էլեկտրական հաշվիչներ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:49-ին:
1-ին հարկում գտնվող էլեկտրական վահանակում այրվել է 19 հաշվիչ:
Փրկարարները շենքի 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերից, որտեղ առաջացել է ծխապատ գոտի, տարհանել են 18 բնակիչ: