|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու որոշումը փայլուն չէր. հայտնում է РИА Новости-ն:
«Նման բան չանելու` Եվրոպայի այդքան պահանջներից հետո ԱՄՆ-ը բավականին անշնորհք կերպով չեղարկեց Իրանի հետ համաձայնագիրը: Այլ հարցերում ԱՄՆ-ը նույնպես բավականին ինքնուրույն է գործում` ուշադրություն չդարձնելով դաշնակիցներին: Դա լավ չէ»,- ասել է Ռյուտեն:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բարեկամությունը կարևոր է մնում: