|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ, քրեակատարական հիմնարկների դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ. այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Սասնա ծռեր»-ին ազատ արձակելու և այդ պահանջով փողոցները փակելու հարցին:
«Կան ընթացակարգեր, կան մարմիններ, որոնք բոլոր հարցերը կլուծեն»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ պետք է հստակ ձևակերպվի, թե ում դեմ է արվում այդ ամենը: «Ցանկացած ակցիա, որ արվում է, ամենավատն այն է, երբ ձևակերպված չէ, թե ում դեմ է այն արվում»,- հավելեց վարչապետը` միաժամանակ շեշտելով հանրային համերաշխության վերաբերյալ իր մոտեցումը: