|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 16-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի թիվ 2 տան մոտակայքում գտնվող ժայռից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով փակվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սյունիք գյուղի Մուսաբեկ թաղամասի թիվ 2 տնից մոտ 60 մ հեռու տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 խմ):
Կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ժամը 12:50-ին ճանապարհը մաքրվել է քարերից և կրկին դարձել երթևեկելի:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և Հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, աշխատակազմի քաղաքաշինության վարչության, տրանսպորտի ծառայության բաժնի պետերին և Կապանի փոխհամայնքապետին: