|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում ԱԺ «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու և ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու հարցն է։ ԿԸՀ-ն միաձայն որոշում կայացրեց «Ելք»- ի ընտրական ցուցակում ընդգրկված Արայիկ Հարությունյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։ Նշենք, որ խոսքը ԿԳՆ նորանշանակ նախարարի մասին է։
ԿԸՀ-ն վավերացրեց նաև «Ելք»-ից Նիկոլ Փաշինյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի, Արարատ Միրզոյանի, Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ արձանագրություները։ Այս պահին քննարկվում է ԱԺ ընտրական ցուցակով հերթական հաջորդ համարին մանդատներ տրամադրելու հարցը։