|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ Թբիլիսիի գիշերային ակումբներում հատուկ գործողության դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտարարել են մեկ շաբաթով հանրահավաքները դադարեցնելու մասին: Նրանք ժամանակ են տվել ներքին գործերի նախարարությանը` կատարել իրենց առաջադրված պահանջները: Այդ մասին հայտարարել է «Սպիտակ աղմուկ շարժման» առաջնորդ Բեկա Ցիկարիշվիլին. հայտնում է Sputnik-Грузия-ն:
Վրաստանի ներքին գործերի նախարարը կիրակի երեկոյան հրապարակային ներողություն էր խնդրել գիշերային ակումբների այցելուներից, ովքեր իրենց վիրավորված են զգացել ոստիկանության գործողություններից, և խոստացել էր պարզել բոլոր հանգամանքները:
Հատուկ գործողությունն անցկացվել էր թմրանյութի վաճառքով զբաղվող անձանց ձերբակալության համար: