|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը խոսել է հուլիսի 24-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների մասին` կարևորելով այդ շրջանում երկրում արտակարգ դրության վերացումը:
Ըստ Demokrathaber-ի` Հուսեյնը անդրադարձել է Թուրքիայում գրանցված ձերբակալություններին, ինչպես նաև ազատ խոսքի իրավունքի ոտնահարման դեպքերին: Նա ասել է, որ արտակարգ դրության պայմաններում ցանկալի չէ անցկացնել ընտրություններ և կոչ է արել Թուրքիայի իշխանություններին` վերացնել արտակարգ դրությունը, ինչը հնարավորություն կտա ապահովելու ընտրությունների անցկացման անվտանգությունը։
Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Հուսեյնի կոչը` այն «անհիմն» որակելով: