|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Իսրայելի արձակած հրթիռների կեսից ավելին: Այդ մասին հայտնում է ТАСС-ը` ՌԴ ՊՆ-ին հղումով:
Գերատեսչության տվյալներով` հարձակման են ենթարկվել իրանական զինված զորամիավորումների տեղակայնման վայրերը, ինչպես նաև սիրիական բանակի ՀՕՊ համակարգերի դիրքերը:
Հիշեցնենք, որ իսրայելական կողմը հայտնել էր, որ անցած գիշեր պատասխան հարձակում է ձեռնարկել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքներում իրենց դիրքերը հրթիռակոծելուն։