|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են պետականաշինությանը, հայրենիքում եւ սփյուռքում տեղի ունեցող մի շարք գործընթացներին առնչվող հարցեր:
«Շուշիի ազատագրման այս օրը հավելյալ խթան է բոլորիս համար գիտակցելու, որ մենք պատասխանատու ենք: Այդ նույն պատասխանատվություն է թույլ տվել այս ամեն ինչից անփորձանք դուրս գալ: Այդ պատասխանատվությունը պետք է ստիպի, որ թույլ չտանք որ ձախողում արձանագրվի ազգային հիմնական հարցերի առումով»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Մարգարյանը: