|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 8-ին, ժամը 18:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում ծառն ընկել է Opel մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ծառը պոկվել և ընկել է շենքի մոտակայքում կայանած Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի վրա:
Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք: