|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում սպասում են, որ Հայաստանը կմասնակցի ԵԱՏՄ մայիսյան գագաթաժողովին. հայտնում է РИА Новости-ն:
«Իհարկե, ակնկալում ենք: Շատ կարևոր մասնակից է, կարևոր գործընկեր»,- նշել է նա` հավելելով, որ, անկախ այն բանից, թե ով կներկայացնի Հայաստանը, իրենք ակնկալում են, որ կլինեն երկկողմ շփումներ:
Պեսկովը նաև նշել է, որ հարցը, թե ով կներկայացնի Հայաստանը` նախագա՞հը, թե՞ մեկ այլ անձ, հարկավոր է ուղղել Երևանին: