|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, İYİ կուսակցությունը, «Դեմոկրատ» կուսակցությունը (DP) և «Երջանկություն» (SP) կուսակցությունը սկզբունքային համաձայնության են եկել Թուրքիայում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ:
Ըստ DHA-ի՝ դեռևս չստորագրված` դաշինք կազմելու վերաբերյալ արձանագրության մեջ նշվել է, որ ընտրությունների առաջին փուլում ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրն առաջադրելու է իր թեկնածուին, իսկ երկրորդ փուլում բոլորը պետք է աջակցեն նրանցից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին:
Նշվում է, որ կուսակցությունները դաշնակցելու են նաև խորհրդարանական ընտրություններում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 24-ին կկայանան արտահերթ ընտրություններ։