|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Armlur.am-ի տեղեկություններով` երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Լրատվամիջոցի հավաստի աղբյուրները հայտնում են, որ մարզից բազմաթիվ բնակիչներ ցանկացել են գալ Երևան և միանալ «Իմ քայլը» շարժմանը, սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել և արգելել են:
«Իսկ նրանց ճանապարհին կանգնողը եղել է ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրի Սահակյանը: Նա փորձել է անգամ բռնությամբ խոչընդոտել ցուցարար բնակիչներին, սակայն արդյունքում տուժել է միայն ինքը: Զայրացած բնակիչները պատգամավորին այն աստիճան են ծեծել, որ նրան մի կերպ են տեղափոխել ցուցարարների մոտից»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: